Պատահարներ
Կարևոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թայֆունի հետևանքով զոհեր, անհետ կորածներ կան․ Ճապոնիա
Julya
Այսօր առավոտյան թայֆունը հասել է Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզի։ Հաղորդվում է, որ կան զոհեր, անհետ կորածներ:
Օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ այն շարժվում է դեպի հյուսիս՝ 15 կմ/ժ արագությամբ։
NHK-ի տվյալներով, թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 54 մարդ, Կագոսիմա ծոցում 60-ամյա տղամարդ է անհետացել է՝ նավակից ընկելով ջուրը։ Կղզու պրեֆեկտուրաների որոշ հատվածներում, այդ թվում՝ Միյաձակիում, տարհանումներ են նշանակվել։ Այնտեղ ապրում է մոտ 400 հազար մարդ։
Հոնսյու կղզու Աիչի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևը սողանքի պատճառ է դարձել, որը քաղաքներից մեկում տուն է ավերել։ Արդյունքում զոհվել է 3 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։
Հրապարակվել են նաև կադրեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Ռոստովի մարզում գտնվող նավթաբազայում․ ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք Է խոցվել
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Ռոստովի մարզում նավթաբազայում բռնկված հրդեհից
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն, հրդեհ Օմսկի նավթավերամշակման գործարանում. տուժածներ կան
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարից 11 մարդ մահացել է, 26-ը՝ վիրավորվել
Julya