Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը․


«Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։


Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։


Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։


Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝

1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ

2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ

3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ

4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ

5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- մանրամասնել է Երիցյանը։