Պատահարներ

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ տնակներում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ տնակներում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։

Shamshyan- ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին հրշեջները կանխել են կրակի տարածումը և աշխատանքներ են իրականացնում վերջնական մարելու ուղղությամբ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250