Նեթանյահուն հայտարարել է «Հեզբոլլահի» հազարավոր հրթիռների ոչնչացման մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոքր հեռահարության հազարավոր հրթիռների և բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որոնք կիրակի օրը արձակվել են Իսրայելի կենտրոնում ռազմավարական նպատակով:
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նեթանյահուն ընդգծել է, որ կիրակի առավոտյան «Հեզբոլլահ» շարժումը փորձել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել Իսրայելի վրա, ինչի կապակցությամբ բանակը հրաման է ստացել «հզոր կանխարգելիչ հարված հասցնել սպառնալիքը վերացնելու համար»:
«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հազարավոր փոքր հեռահարության հրթիռներ, որոնք բոլորն էլ նպատակ ուներ վնասել մեր քաղաքացիներին և մեր ուժերին Գալիլեայում։
«Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք «Հեզբոլլահը» արձակել է երկրի կենտրոնում գտնվող ռազմավարական թիրախի դեմ»,- ասել է Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելում
Իսրայելի պաշտպանության բանակը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի հյուսիսային և կենտրոնական տարածքներում բնակվող քաղաքաց...
Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզ...
Թել Ավիվում բացել են բոլոր ռմբապաստարանները, միջոցառումները չեղարկվել են
Թել Ավիվի իշխանությունները բացել են քաղաքի բոլոր հանրային ռմբապաստարանները և չեղարկել հանրային միջոցառումները։ Այս մասին...
Պուտինը լսել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ գործող հրամանատարների զեկույցները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ ուշ երեկոյան լսել է Ուկրաինային սահմանակից տարածքներում մարտական առաջադրանքներ...