Հրդեհ` Արթիկի Շինարարների փողոցում. կան տարհանվածներ և տուժած քաղաքացի

Օգոստոսի 16-ին, ժամը 02։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:


Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:

Քաղաքականություն