Գերմանիայում ավելի քան 30 ժամ այրվում է պողպատի ամենամեծ արտադրողի պահեստը

Գերմանիայում՝ Սաարլանդ դաշնային նահանգի Ֆոլկլինգեն քաղաքի մոտ, ավելի քան 30 ժամ այրվել է պողպատի խոշորագույն արտադրող ThyssenKrupp-ի պահեստը։ Այս մասին գրում է Bild-ը։


«Դեպքի վայրում ընդհանուր առմամբ մոտ 200 հրշեջ, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ են», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ծխի ամպը հասել է 15 կմ հեռավորության վրա գտնվող Սաարբրյուկեն քաղաք։


Հրդեհի հետեւանքով մասամբ փլուզվել է պահեստի տանիքը։ Տեղի բնակիչներին խնդրել են ուժեղ ծխի պատճառով փակել պատուհաններն ու դռները։ Բնակելի շենքերի վրա հրդեհի տարածման վտանգ չկա:


ThyssenKrupp պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Հրդեհի պատճառն անհայտ է։ Կատարվում է հետաքննություն։


Ավելի վաղ հաղորդվել էր Գերմանիայի BASF քիմիական գործարանում պայթյունի մասին։

Քաղաքականություն