Հողից հանված հավերը իրացվել են արդյոք․ Hetq
Հողից հանված թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՊԵԿ-ի տարածած տեսանյութում երևում է թռչնամսի փաթեթավորումը։ Այն «Seara» ֆիրմայի է, որը բրազիլական է։
Aurora news-ի հետ զրույցում Անուշ Հարությունյանն ասաց, որ Սահմանային վերահսկողության դեպքում վտանգավոր սննդամթերքը ոչնչացվում է այրման կամ թաղման միջոցով: Տնտեսվարողն ինքն է որոշում ոչնչացման եղանակը, տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։
Սովորաբար մանր խմբաքանակաների դեպքում է կատարվում վտանգավոր սննդամթերքի մասնատում, ամբողջականության խախատում, նման քանակի կոնկրետ 13 տոննայի դեպքում դա իրականացնել հնարավոր չէ: ՍԱՏՄ-ից նաեւ նշում են, որ իրավիճակն իրոք արտառոց է, 30 տարվա մեջ նման դեպք չեն ունեցել:
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։
ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ նշված ապրանքախմբից խանութներ չեն հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։
Քանի որ արդեն իրավական գործընթաց է սկսվել, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնվում։