Հասարակություն Կարևոր

Աղետի հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն

Աղետի հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերը կփոխհատուցվեն
Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը…

Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով վնասված 193 տրանսպորտային միջոցների սեփականատերեր կփոխհատուցվեն։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։


ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը պարզաբանեց, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց կունենա փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար փոխհատուցում հատկացնելու համար։


«Օգոստոսի 26–ից արդեն քաղաքացիները կկարողանան դիմում ներկայացնել և կարճ ժամանակում ստանալ հատուցում։ Քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը»,– ասաց Սարգսյանը։


Նրա խոսքով` բոլոր սեփականատերերի տվյալներն իդենտիֆիկացվել են․ «Փոխհատուցումներն այնքան կլինեն, որ կբավարարեն, որպեսզի վնասված մեքենան կամ լիովին վերանորոգվի, կամ նրա շուկայական արժեքին մոտ նոր մեքենա կարողանա անձը գնել»։

Նմանատիպ հոդվածներ

«Շինհրապարակներում խախտումներ, կիսաանապատային գոտի և բուսածածկի սակավություն». քաղաքապետարանը՝ Երևանում փոշու առաջացման մասին

Ընթացիկ տարվա հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երևանում կառուցապատողների նկատմամբ ընդհանուր առմամբ 249 ա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250