Պատահարներ
Աշտարակում հանդիսության ժամանակ ծեծել են սրահի երաժիշտին. ՆԳՆ
Gohar Vardanyan
Աշտարակում հանդիսության ժամանակ 2 երիտասարդ ծեծի են ենթարկել սրահի 22-ամյա երաժշտին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 14-ին՝ կեսգիշերն անց, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին՝ ժամը 22.30-ին։ Աշտարակի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են երաժիշտը և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ:
Վիճաբանությունը շարունակվել է սրահի բակում և ծեծկռտուքի վերածվել։
Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք. մանրամասներ
Gohar Vardanyan
Ինչ է հայտնի Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ելքով վթարից
Gohar Vardanyan
Մի քանի տղամարդ հարձակվել են ուկրաինացի սահմանապահների վրա, վերցրել նրանց զենքերն ու նռնակները և փախել Ռումինիա
Gohar Vardanyan
Գերմանիայում ավելի քան 30 ժամ այրվում է պողպատի ամենամեծ արտադրողի պահեստը
Gohar Vardanyan