ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենի աղբավայրը այրվում է, կրակը տարածվում է մի քանի օջախներով
«Հենց այս պահին այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով։ Թափոններից առաջացած թունավոր ծուխը տարածվում է ամբողջ Երևան քաղաքով։
Վերջին տարիներին Երևանցինները լսում են միայն սուտ ու կեղծիք՝ աղբավայրը վերածելու աղբի վերամշակման գործարանի։
Ասե՛ք կանե՛նքի հերթական «մուտիլովկան»»։
Իր ֆեյսբուքյան էջում գրել է` Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհի բռնկման առաջին օրվանից Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը, ինչպես նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը, համատեղ ուժերով Նուբարաշենի աղբավայրում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։
«Հրդեհաշիջման աշխատանքներից զատ, Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը այդ տարածքում իրականացնում է հողալցման աշխատանքներ, որպեսզի հրդեհի բռնկում չլինի։ Օջախներ կան, որ ծխում են, բայց, որպես այդպիսին, այս պահին հրդեհ չկա»,- ասաց Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կլինի Երևանի բնակֆոնդի հետ 9 բալանոց երկրաշարժի դեպքում
Երևանում Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգն ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, այդ պատճառով շենքերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակի շրջակայքը տարհանվել է նրա վրա բարձրացած տղամարդու պատճառով
Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքի մարդկանց այն բանից հետո, երբ կիրակի օրը Օլիմպիական խաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարություն. ընդունելություն Համայնքային ոստիկանությունում
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երանոսում երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինությունների պատերին ճաքեր են առաջացել. ՆԳՆ
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստա...