ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակի շրջակայքը տարհանվել է նրա վրա բարձրացած տղամարդու պատճառով
Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքի մարդկանց այն բանից հետո, երբ կիրակի օրը Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Փարիզի տեսարժան վայրը բարձրացած մի տղամարդ է նկատվել, հայտնում է Associated Press-ը։ Օգոստոսի 11-ին տղամարդուն նկատել են 330 մետրանոց աշտարակի վրա բարձրանալիս։
Հստակեցվում է, որ այն գտնվում էր անմիջապես Օլիմպիական օղակների վերևում, որոնք տեղադրված էին առաջին դիտահարթակի տարածքում։ «Մի տղամարդ սկսել է բարձրանալ Էյֆելյան աշտարակի վրա, ոստիկանությունը միջամտել է, և տղամարդը կալանավորվել է»,- Associated Press-ին ասել է Փարիզի ոստիկանության ներկայացուցիչը՝ վկայակոչելով միջադեպի հետաքննությունը: Նշվում է, որ այցելուները տարհանվել են մոտավորապես ժամը 15։00-ին։ Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի էր ունեցել ժամը 21:00-ին Փարիզի արվարձանների «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։ Օգոստոսի 11-ին ծանրորդ Վարազդատ Լալայանն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել։
Հիշեցնենք, որ Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում էին Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կլինի Երևանի բնակֆոնդի հետ 9 բալանոց երկրաշարժի դեպքում
Երևանում Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգն ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, այդ պատճառով շենքերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարություն. ընդունելություն Համայնքային ոստիկանությունում
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենի աղբավայրը այրվում է, կրակը տարածվում է մի քանի օջախներով
«Հենց այս պահին այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով։ Թափոններից առաջացած թունավոր ծուխը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երանոսում երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինությունների պատերին ճաքեր են առաջացել. ՆԳՆ
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստա...