ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտարարություն. ընդունելություն Համայնքային ոստիկանությունում
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն:
Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:
Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին:
ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության:
Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:
Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:
Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։
Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝ պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:
Պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը։
Պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր։
Ներկայումս ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու իր աշխատավարձի չափը։
ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորության ընդլայնումը։
Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կլինի Երևանի բնակֆոնդի հետ 9 բալանոց երկրաշարժի դեպքում
Երևանում Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգն ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, այդ պատճառով շենքերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակի շրջակայքը տարհանվել է նրա վրա բարձրացած տղամարդու պատճառով
Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքի մարդկանց այն բանից հետո, երբ կիրակի օրը Օլիմպիական խաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենի աղբավայրը այրվում է, կրակը տարածվում է մի քանի օջախներով
«Հենց այս պահին այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով։ Թափոններից առաջացած թունավոր ծուխը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երանոսում երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինությունների պատերին ճաքեր են առաջացել. ՆԳՆ
Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստա...