Թայվանը գրանցել է Չինաստանի ԺՀ-ի 9 նավի և 18 ինքնաթիռի մոտենալը
Թայվանի զինված ուժերն արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 18 ինքնաթիռ և Ժողովրդա-ազատագրական բանակի 9 նավ։ Այս մասին հայտնել է կղզու պաշտպանության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, 12 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում հակաօդային պաշտպանության ուժերի նույնականացման գոտի։
Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և ցամաքային զենիթահրթիռային համակարգեր՝ թիրախներին հետևելու համար:
Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...