Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում
Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանով Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը, փոխանցում է Sputnik-ը։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 4 881 մեքենա։ Նրանցից Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1573 բեռնատար։
Վերջին մի քանի օրերին «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին հսկայական հերթեր են գոյանում։
Խցանումները մեծանում են արտահանման և հանգստի սեզոնին, ուղևորների և բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...
ՀՀ–ում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն
Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնա...