Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Տեղեկացված եմ, որ դա տեխնիկական հարց է, որը ուղիղ կապված չէ Հայաստանի հետ և այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրները։ Հուսով եմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կլուծվի այդ հարցը»,- ասել է Պապոյանը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: Հրապարակվել են նաև կադրեր։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...
ՀՀ–ում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն
Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնա...