ՀՀ–ում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն
Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնական ծրագիրը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Հայաստանում ավելի քան 10 տարի կիրառվում են կպչուն պիտակներ, բայց առանց QR կոդի։ Կպչուն պիտակները թույլ են տալիս նույնականացնել միայն տվյալ արտադրողի կամ խանութի ապրանքի ընդհանուր ծավալը, բայց ոչ յուրաքանչյուր կոնկրետ ապրանքի շրջանառությունը: Մինչդեռ QR կոդերով պիտակները լուծում են այս խնդիրը, հատկապես ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակում:
QR կոդով պիտակներ պատրաստելու համար ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է իր օպերատորին։ Հայաստանի դեպքում դա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն–Հայաստան» ընկերությունն է։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...