Վահան Քերոբյանը չի կարող մեկնել ԱՄՆ․դատարանը մերժեց միջնորդությունը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կարող մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան համալսարան ընդունված որդուն ուղեկցելու համար։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել։
Դատարանը գտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի՝ ԱՄՆ մեկնելու համար որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չի ներկայացվել։
«Դատարանը որոշում է մեղադրյալ Վահան Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- հայտարարել է դատավորը։
Նշենք, որ Վահան Քերոբյանը ցանկություն էր հայտնել օգոստոսի 17-30-ը որդուն ուղեկցել ԱՄՆ և վերադառնալ Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...