Մեծ օգուտ կլինի, եթե նրանք վերջապես կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա․ Շվեյցարիայի պատգամավոր
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի բնորոշմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի հատկացման վերաբերյալ Եվրոպական միության որոշումը ԵՄ-ի՝ ռազմական առումով Երևանի կողքին կանգնած լինելու հանձնառությունն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք է հայտնել՝ նկատելով, որ, այդուհանդերձ, դեռևս դժվար է դատել, թե իրականում ինչի՞ կհասցնի այդ միջոցների տրամադրումը՝ գործառնական և տեխնիկական մակարդակով։ Ըստ պատգամավորի՝ դա դեռ պետք է տեսնել հետագայում:
Խոսելով նաև Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշման մասին՝ Մյուլլեր-Ալտերմատը կարծիք հայտնեց, որ ինչքան ազատ լինի մարդկանց տեղաշարժն, այնքան երկրների միջև հարաբերությունները կսերտանան, հետևաբար վիզաների ազատականացումը ևս բարձր արժեք ունի Հայաստանի Հանրապետության համար։
«Վիզայի ազատականացումը յուրօրինակ խորհրդանիշ կլինի Երևանի՝ Մոսկվայից դեպի Բրյուսել կողմնորոշման փոփոխության համար։ Եվ հակառակը, դա հաստատում է, որ Բրյուսելը հասկացել է այս վերակողմնորոշումը», - շեշտել է պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է ԵՄ-ի կողմից ընդունված այս որոշումն ամրապնդել ու ավելի սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և ի՞նչ կարևորություն կարող է ունենալ այն պաշտոնական Երևանի համար։
Ըստ նրա՝ այս ամենից զատ, բնակչության համար ևս մեծ օգուտ կլինի, եթե նրանք վերջապես կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։
«Իմ բոլոր հայ ընկերները տառապում են վիզայի պահանջների բյուրոկրատիայից», - լրատվամիջոցի հետ զրույցում եզրափակել է Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...