«Հեզբոլլահ» -ը կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ այն բանից, թե Իրանը ինչ մտադրություն ունի. CNN
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ամենայն հավանականությամբ, կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ այն բանից, թե Իրանը ինչ մտադրություն ունի: Այս մասին CNN-ին հայտնել են հետախուզական տվյալներին ծանոթ երկու աղբյուրներ:
Նրանցից մեկն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը պլանավորման հարցում ավելի արագ է շարժվում, քան Իրանը և պատրաստվում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին: Մինչդեռ Իրանը կարծես թե դեռ մշակում է Իսրայելին իր պատասխանը, լրատվամիջոցին ասել են բազմաթիվ պաշտոնյաներ:
Ամերիկացի զինվորականներից մեկը CNN-ին պատմել է, որ Իրանը կատարել է որոշ, բայց ոչ բոլոր նախապատրաստությունները, որոնք ԱՄՆ-ն ակնկալում է տեսնել Իսրայելի վրա խոշոր հարձակման նախաշեմին:
Անհասկանալի է, թե Իրանը և «Հեզբոլլահ»-ը ինչպե՞ս կամ արդյոք համակարգո՞ւմ են հնարավոր հարձակումը, ասել է քաջատեղյակ աղբյուրը՝ չբացառելով, որ հավանական հարվածի հարցում այս երկուսը կարող ենք նաև համակարծիք չլինել:
Նշենք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Հիշեցնենք, որ Իրանը եւ «Հեզբոլլահը» խոստացել են պատասխանել Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի եւ Լիբանանում «Հեզբոլլահի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրայի սպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...