ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էկոակտիվիստները հարձակվել են Լիոնել Մեսիի առանձնատան վրա

Իսպանիայում էկոակտիվիստները հարձակվել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի կիսակառույց առանձնատան վրա։


Նրանք կարմիր և սև ներկ են լցրել պատերի վրա, պարզել «Փրկե՛ք մոլորակը, կերե՛ք հարուստներին, վերացրե՛ք ոստիկանությունը» գրությունով պաստառ։


Ինչպես գրում է forbes.ru-ն, Մեսսին այս տունը գնել էր 11 միլիոն եվրոյով: Այս քայլով նրանք ցանկացել են ուշադրություն հրավիրել «կլիմայական ճգնաժամի պայմաններում հարուստների պատասխանատվության վրա»։


«Մենք ներկ ենք լցրել Մեսսիի՝ Իբիցայում գտնվող անօրինական առանձնատան վրա: Դա ապօրինի շինություն է, որը ֆուտբոլիստը գնել է ահռելի 11 միլիոն եվրոյի դիմաց...»,- գրել է Futuro Vegetal կազմակերպությունը X սոցիալական ցանցի իր էջում։




Պատահարներ