ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հողի տակից հանել են ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը և տեղափոխել պահեստ․ մանրամասներ
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը, հայտնում են գերատեսչությունից: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:
Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։
«Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում
3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտեն...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...