Փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը կրկին ձերբակալվել է
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Այլ մանրամասնել Երիցյանը չի ներկայացրել։
Հիշեցնենք, օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Երիցյանին ծեծի ենթարկելու գործով ծառայողական քննություն է նշանակվել։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Ավելի ուշ դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...
Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նապարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կ...