«Իրանը զենքի մաքսանենգությամբ լարում է Հորդանանին ընդդեմ Իսրայելի». ԱԳ նախարար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Յահյա Սինվարի նշանակումը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդի պաշտոնում ապացուցում է, որ «պաղեստինյան հարցն այժմ ամբողջությամբ վերահսկվում է Իրանի և Համասի կողմից»․
«Առանց Գազայում իսրայելական գործողությունների՝ այդ տարածքն ամբողջությամբ կանցնի ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ: Հրեաստանում և Սամարիայում Աբասը և Պաղեստինի իշխանությունները գոյատևում են միայն Համասի և Իսլամական ջիհադի ենթակառուցվածքների դեմ Իսրայելի ինտենսիվ ռազմական գործողությունների շնորհիվ, որոնք աջակցվում և առաջ են մղվում Իրանի կողմից», - գրում է նա X-ում:
Կացը Իրանին մեղադրել է մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու մեջ․ «Դա արվում է Հորդանանի ռեժիմը ապակայունացնելու և այնուհետ Հրեաստանում և Սամարիայում փախստականների ճամբարները և ողջ տարածքը զենքով ու ֆինանսավորմամբ ողողելու, ինչպես նաև արևելքից Իսրայելի բնակչության հիմնական կենտրոնների դեմ մեկ այլ ահաբեկչական ճակատ ստեղծելու համար», ասել է նա
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...