Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդրության հարվածից», քանի որ այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ երկրի համար: Այս մասին հայտնել է Iran International -ը։
Հեռուստաալիքի տվյալներով ՝ Իրանի գերագույն առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն իբր նախազգուշացրել է, որ ազգային ենթակառուցվածքների և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների տեսքով Իրանի հարվածին անհապաղ արձագանքելու Իսրայելի որոշումը կարող է կաթվածահար անել երկրի տնտեսությունը:
ԻԻՀ նախագահը նաև մտավախություն է հայտնել, որ գեներալներն իրենց ռազմատենչ հռետորաբանությամբ կարող են Իրանին ներքաշել իր համար անցանկալի պատերազմի մեջ:
Հեռուստաալիքը պնդում է, որ Խամենեին լսել է Փեզեշքիանի փաստարկները՝ չարտահայտելով իր տեսակետը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...
Հարվածել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանի և նրա կնոջ գլխին՝ խլելով 2 շքեղ Rolex ժամացույցներ
Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ վրա`կողոպտելով զույգին։ Այս մասին գրում...