Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Իրանի ԱԳՆ-ն մեջբերել է Բաղերի Քանիի խոսքերը Հորդանանի վարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Թեհրանում ունեցած բանակցությունների ժամանակ։
«Իսրայելը պետք է վճռական և դաժան պատասխան ստանա, որպեսզի գիտակցի, որ դաժան պահվածքը անվտանգության ոլորտում ծանր հետեւանքներ կունենա»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Իրանը հրաժարվել է մեղմել իր արձագանքը Հանեի սպանությանը և մտադիր է պատասխանել հրեական պետությանը։ Հայտնել էինք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և Հըզբոլլահի «բազմօրյա հարձակմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել...
Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հ...
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռու...
Թրամփը նշել է՝ որն է ֆոնդային շուկաների փլուզման իրական պատճառը
ԱՄՆ նախկին նախագահ, Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում նշել...