«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Ադրբեջանի պահանջներին ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող սահմանադրության մեջ, մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»,- նշել է Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ... Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն տեքստից, բայց դեռ կարող ենք արտացոլել այն փաստը, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և համաձայնության գալու համար»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
Հարվածել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանի և նրա կնոջ գլխին՝ խլելով 2 շքեղ Rolex ժամացույցներ
Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ վրա`կողոպտելով զույգին։ Այս մասին գրում...