ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմական սարքավորումները, որոնք կենսական նշանակություն ունեն Մոսկվայի «պատերազմական մեքենայի» համար: Այս մասին գրում է Financial Times-ը:
Առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը, որը գլխավորում է ԱՄՆ-ի ջանքերը՝ զգայուն տեխնոլոգիաները Վաշինգտոնի հակառակորդների ձեռքից հեռու պահելու ուղղությամբ, վերջերս Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների և գործադիր տնօրենների հետ՝ ապօրինի առևտուրը դադարեցնելու ջանքերի շրջանակում: Նրա ուղերձը, ըստ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի, այն էր, որ Թուրքիան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի դադարեցնի ՌԴ-ի համար Ուկրաինայում պատերազմի տեսանկյունից առանցքային համարվող ամերիկյան ծագման չիպերի և այլ մասերի առևտուրը:
Հրատարակության համաձայն՝ վերջերս Անկարա և Ստամբուլ կատարած այցի ժամանակ Աքսելրոդը դժգոհություն է հայտնել թուրքական իշխանություններից։ Աքսելրոդի պնդմամբ նրանք ներգրավված են ամերիկյան զգայուն տեխնոլոգիաները Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մեջ՝ շրջանցելով ԱՄՆ արգելքը։
«Մեզ պետք է, որ Թուրքիան օգնի կանգնեցնել ԱՄՆ տեխնոլոգիաների ապօրինի հոսքը դեպի Ռուսաստան: Մենք պետք է արագ առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից: Հակառակ դեպքում, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումներ դնել նրանց վրա, ովքեր շրջանցում են մեր արտահանման վերահսկողությունը», - ասել է Աքսելրոդը:
Նշվում է, որ ինչպես հայտնում են ամերիկացի պաշտոնյաները՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում արդեն ավելացրել է 18 ընկերություն, որոնք ամերիկյան ապրանքներ են տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, և ապագայում այդ ցուցակը կարող է ընդլայնվել, եթե Թուրքիայի կողմից «առաջընթաց չգրանցվի»:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...
Հարվածել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանի և նրա կնոջ գլխին՝ խլելով 2 շքեղ Rolex ժամացույցներ
Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ վրա`կողոպտելով զույգին։ Այս մասին գրում...