Պատահարներ
Գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Julya
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 7-ին, ժամը 11:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։08-ին, մարվել է՝ 12։28-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, պատշգամբի պահոցը և ջերմահարվել՝ ննջասենյակի և պատշգամբի պատերը:




Նմանատիպ հոդվածներ
Խոշոր վթար՝ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են
Julya
Վեդիում հեծանվով երեխաներ են վրաերթի ենթարկվել. ինչ վիճակում նրանք
Julya
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Mitsubishi»-ն ու «Ford Transit»-ը. կա 9 վիրավոր
Julya
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում բնակավայրում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են գույք, կենցաղային իրեր
Julya