«Երկու տարի մենք փորձեցինք խաղաղություն, հիմա պատերազմ է»․ Մասկ
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին պատկանող X սոցցանցը դատի է տվել Global Alliance for Responsible Media-ին (GARM, բրենդերի և գովազդային գործակալությունների ասոցիացիա), ինչպես նաև Գովազդատուների համաշխարհային ֆեդերացիային՝ X սոցցանցը «համակարգված ապօրինաբար բոյկոտելու» համար։Այս մասին ասել է X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակկարինոն։
Մասկը X-ում գրել է. «Երկու տարի մենք փորձեցինք խաղաղություն, հիմա պատերազմ է»։
Նա խորհուրդ է տվել, որ յուրաքանչյուր ընկերություն, որը «գովազդատուների կողմից համակարգված բոյկոտի» է ենթարկվում, օրինական միջոցներ ձեռնարկի:
Ի լրումն ասոցիացիաների, դատական հայցեր են ներկայացվել նրանց առանձին անդամների դեմ, որոնց թվում Financial Times-ը նշում է Unilever և Mars ընկերությունները, ինչպես նաև ամերիկյան CVS Health դեղատների ցանցը: Յակկարինոյի խոսքով՝ ընկերությունների գործողություններից տուժել են ոչ միայն սոցցանցը, այլև դրա օգտատերերը։
«Բոլոր այս գործողությունները հակասում էին գովազդատուների միակողմանի շահերին. տնտեսական առումով դրանք իմաստ ունեն միայն առաջ մղելու դավադրությունը, որն իրականացվել է այն համոզմունքով, որ մրցակից գովազդատուները նույնն են անում»,- ասվում է բողոքում, որի տեքստը մեջբերում է Axios-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...
Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նապարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կ...