Բացահայտվել է Դիլիջանի անտառում կերուխումի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը

Բացահայտվել է երեկ՝ օգոստոսի 5-ին, Դիլիջանում տեղի ունեցած սպանությունը, ինչպես նաև պարզել են վիրավորների ինքնությունը։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Հովակիմյանը դանակով հարվածել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Ղազարյանին, որից հետո Հ. Ղազարյանը վերցնելով նույն դանակը, դրանով հարվածել և սպանել է Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանին։ Այնուհետև նույն դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Վ. Հովակիմյանին։


Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված «Mercedes»-ը, պարզվել է, որ հենց այդ ավտոմեքենայով են վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել։


Իսկ դեպքի վայրում հայտնաբերված դանակը, պարզվել է՝ հենց հանցագործության գործիքն է եղել։


Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Քաղաքականություն