Միջադեպ Դիլիջանի անտառում. 51–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է, կան վիրավորներ
Տավուշի մարզի Դիլիջանի անտառներից մեկում այսօր սպանություն է տեղի ունեցել. մահացածը մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan- ը։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունը ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու, որը, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում` մահացել է` գիտակցության չգալով։
Ոստիկանները պարզել են, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդուն իր «Մերսեդեսով» հիվանդանոց է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.–ն։
Դիլիջանի անտառից, որտեղ տեղի է ունցել դեպքը, հայտնաբերել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլն։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կան օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզվում է։