Իսրայելը Երուսաղեմում բունկեր է պատրաստել ղեկավարության համար. Walla

Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը պատրաստել է ստորգետնյա բունկեր Երուսաղեմում։ Այս մասին տեղեկացրել է Walla պորտալը։


Պորտալի տվյալներով՝ բունկերը բերված է աշխատանքային ռեժիմի «Հեզբոլլահի» եւ Իրանի ակնկալվող գրոհի շրջանակում։


Ynet պորտալի տեղեկացմամբ՝ այս որոշումն ընդունվել է Երկրորդ լիբանանյան պատերազմի արդյունքների հիման վրա, որը տեղի է ունեցել 2007թ.։ Բունկերի պաշտոնական անվանումն է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։


Այդ բունկերը պաշտպանված է հրթիռային եւ այլ զինատեսակների սպառնալիքից, դրա գտնվելու վայրը եւ խորությունը գաղտնի են պահվում։ Ապաստարանը հաշվարկված է մի քանի հարյուր մարդու համար, դրանում կահավորված են ինչպես բնակելի սենյակներ, այնպես էլ աշխատասենյակներ, նիստերի դահլիճներ։ Բունկերում կա նաեւ հրամանատարական կենտրոն՝ կապված Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության համալիրի հետ։