Նովակ Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է թենիսի օլիմպիական մենախաղի մրցաշարում՝ կարիերայում առաջին անգամ նվաճելով Օլիմպիական ոսկե մեդալ։
Եզրափակիչ խաղում նա ուժեղ գտնվեց աշխարհի երրորդ ռակետ, 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասից՝ 7:6 (3), 7:6 (2):
Հանդիպման տևողությունը 2 ժամ 52 րոպե էր։
37-ամյա Ջոկովիչը թենիսի պատմության ամենատարեց խաղացողն է, որ հաղթել է Օլիմպիական խաղերի մենախաղում։
Նմանատիպ հոդվածներ
Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում. Գագիկ Ծառուկյան
Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է...
Փարիզում բելգիացի մարզուհին աղիքային ցուպիկով հոսպիտալացվել է Սենում լողալուց հետո
Բելգիացի մարզուհի Քլեր Միշելը աղիքային ցուպիկով հոսպիտալացվել է Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի եռամարտի մրց...
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերում արժանացավ արծաթե մեդալի
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական...
Փարիզում ռուսաստանցի լրագրողներին թույլ չեն տվել լուսանկարել թենիսիստուհի Միրրա Անդրեևային և Դիանա Շնայդերին
Փարիզի խաղերին հավատարմագրված ռուսաստանցի լրագրողներին արգելվել է թենիսիստուհի Միրրա Անդրեևային և Դիանա Շնայդերին զուգախ...