Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում. Գագիկ Ծառուկյան
Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։
Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանակներ են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։
Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։
Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։
Աստված մեզ օգնական»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացավ ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Նմանատիպ հոդվածներ
Նովակ Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է թենիսի օլիմպիական մենախաղի մրցաշարում՝ կարիերայում առաջին անգամ նվաճելով Օլիմպիակա...
Փարիզում բելգիացի մարզուհին աղիքային ցուպիկով հոսպիտալացվել է Սենում լողալուց հետո
Բելգիացի մարզուհի Քլեր Միշելը աղիքային ցուպիկով հոսպիտալացվել է Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի եռամարտի մրց...
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերում արժանացավ արծաթե մեդալի
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական...
Փարիզում ռուսաստանցի լրագրողներին թույլ չեն տվել լուսանկարել թենիսիստուհի Միրրա Անդրեևային և Դիանա Շնայդերին
Փարիզի խաղերին հավատարմագրված ռուսաստանցի լրագրողներին արգելվել է թենիսիստուհի Միրրա Անդրեևային և Դիանա Շնայդերին զուգախ...