Մեկ օրում առնվազն 40 դրոն է հարձակվել Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
Անցած օրվա ընթացքում առնվազն 40 ուկրաինական դրոններ են հարձակվել Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների վրա, տուժել է 8 խաղաղ բնակիչ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին Բելգորոդի մարզի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ արձակվել է 85 արկ, բացի այդ՝ արձանագրվել են հարձակումներ, որոնց ներգրավվել են 40 անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով տուժել է 8 մարդ, նրանցից երեքը հոսպիտալացվել են: Օրվա ընթացքում տարբեր աստիճանի ավերածություններ են գրանցվել երեք բազմաբնակարան շենքերում, 59 առանձնատներում, առևտրային օբյեկտներում, ինչպես նաև ինը ավտոմեքենաներում:
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատված է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր զինատեսակներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
Իսրայելը պատրաստվում է Իրանի հարձակմանը. ԶԼՄ
Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում...
Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել և նավ են գրոհել Ադենի ծոցում
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները ամերիկյան «MQ-9 Reaper» անօդ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱԹՍ-ն գրոհել է ուղևորատար ավտոբուսը․ կան տուժածներ․ ՌԴ
Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է...