ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱԹՍ-ն գրոհել է ուղևորատար ավտոբուսը․ կան տուժածներ․ ՌԴ
Շեբեկինո քաղաքում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«ԱԹՍ-ն Շեբեկինոյում գրոհել է մարդատար ավտոբուսը։ Տուժել են վարորդն ու մեկ ուղևոր։ Պարանոցի կույր բեկորային վերք ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի բուժհաստատությունում։ Նա դուրս է գրվել և ամբուլատոր բուժում կստանա տանը: Կրծքավանդակի և ձեռքերի բազմաթիվ բեկորային վերքերով կինը շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ավտոբուսը վնասվել է, խոցվել է նաև կից գտնվող մեքենան», - հաղորդել է Գլադկովը Telegram–ի իր ալիքում:
Մարզպետը հստակեցրել է, որ Շեբեկինոյում արձանագրվել է ևս մեկ անօդաչու թռչող սարքի հարձակում՝ այս անգամ ենթակառուցվածքային օբյեկտի տարածքում կայանված մեքենայի վրա: Երրորդ ԱԹՍ–ն պայթել է արտադրական ձեռնարկության կայանատեղիումվնասվել է ավելի քան 10 ավտոմեքենա:
Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին՝ գտնվում է սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծության։



Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը պլանավորվել էր ամիսներ առաջ. նոր մանրամասներ
Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան սպանվել է հյուրատանը թաքցված ռումբից։ Ռումբը թաքցվել է մոտ ե...
Աշխատում ենք Իսրայելին մեր պատասխանի վրա. Իրանի ԳՇ պետ
Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հա...
Մեկ օրում առնվազն 40 դրոն է հարձակվել Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
Անցած օրվա ընթացքում առնվազն 40 ուկրաինական դրոններ են հարձակվել Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների վրա, տուժել է 8 խ...