Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել և նավ են գրոհել Ադենի ծոցում
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարք են խոցել և բալիստիկ հրթիռներով հարձակվել Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավի վրա:
«Եմենի զինված ուժերի ՀՕՊ ուժերը կարողացել են «երկիր-օդ» դասի ինքնաշեն հրթիռով խոցել ամերիկյան «MQ-9» ԱԹՍ-ն։ Ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ ռազմական գործողություն, որի ընթացքում բալիստիկ հրթիռներով գրոհել են Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավը, - ասված է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ:
Ինչպես նշել է հութիների ներկայացուցիչը, նավը գնդակոծվել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտելու համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր «Անսար Ալլահ» շարժումը, իսկ ԱԹՍ–ն խոցվել է հենց հութիների հավաքած հրթիռի օգնությամբ:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Հութիները հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պարբերաբար ռմբակոծում է հութիների օբյեկտները՝ փորձելով ստիպել նրանց դադարեցնել նավերի գնդակոծությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
Իսրայելը պատրաստվում է Իրանի հարձակմանը. ԶԼՄ
Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում...
Մեկ օրում առնվազն 40 դրոն է հարձակվել Բելգորոդի մարզի վրա. կան վիրավորներ
Անցած օրվա ընթացքում առնվազն 40 ուկրաինական դրոններ են հարձակվել Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների վրա, տուժել է 8 խ...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը պլանավորվել էր ամիսներ առաջ. նոր մանրամասներ
Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան սպանվել է հյուրատանը թաքցված ռումբից։ Ռումբը թաքցվել է մոտ ե...