ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական վթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ
Օգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Գ.-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Դ.-ին և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...
Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Ի՞նչ վիճակ է Նուբարաշենի աղբավայրում. ՆԳՆ ՓԾ-ից մանրամասնում են
Օգոստոսի 12-ից 16-ը ժամը 09։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ, օջ...