ԲԿ–ում Արսեն Աֆիյանին պատշաճ օգնություն տրամադրվե՞լ է․ նախարարության պատասխանը
ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 17-ին հրազենային վիրավորումով Սևանի բուժկենտրոն տեղափոխված Արսեն Աֆիյանին ինչպիսի բուժօգնություն է տրամադրվել, ինչ բուժանձնակազմ է տեղում աշխատել։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին Սևանի հյուրանոցային համալիրներից մեկում սպանվել է 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումով, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Աֆիյանին բուժկենտրոնում ժամանակին ու պատշաճ օգնություն չի տրամադրվել։ Ուստի լրատվամիջոցը նախարարությունից խնդրել էր տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ԱՖիյանը շտապօգնության մեքենայով է ԲԿ տեղափոխվել, ինչպիսի առաջին բուժօգնություն է նրան տրամադրվել, բուժկենտրոն ընդունվելուց հետո ինչ միջամտություն է իրականացվել, ինչ մասնագետներից կազմված թիմ է աշխատել Աֆիյանի հետ և այլն։
Առողջապահության նախարարությունից նշում են, որ բարձրացված հարցերը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում են, և տեղեկատվությունը չի կարող տրամադրվել նախաքննությանը չխոչընդոտելու համար։
Գերատեսչությունից նաև նշում են, որ հայցված տվյալները բժշկական գաղտնիք են։
Լրատվամիջոցի հետ զրույցում Սևանի բնակիչներից մի քանիսը դժգոհել էին նաև նրանից, որ շտապօգնությունը շատ ուշ է տեղ հասնում, քանի որ բավարար քանակի մեքենաներ չկան։ Նախարարությունից հայտնում են, որ Սևանի բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության ծառայությունում առկա 5 շտապ օգնության մեքենաներից գործում են 4-ը։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են․ փաստաբան
Արամ Երիցյանի կողմից բռնության ենթարկված և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյա...
ՀՀ-ում կանցկացվեն եռամսյա նոր վարժական հավաքներ․ հայտնի է՝ երբ
Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ
Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի...