ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են․ փաստաբան
Արամ Երիցյանի կողմից բռնության ենթարկված և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ խոսելով իր եղբոր հետ կապված միջադեպի մասին։
«Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են։
Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։
Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»։


Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ ա...
ԲԿ–ում Արսեն Աֆիյանին պատշաճ օգնություն տրամադրվե՞լ է․ նախարարության պատասխանը
ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 17-ին հրազենային վիրավորումո...
ՀՀ-ում կանցկացվեն եռամսյա նոր վարժական հավաքներ․ հայտնի է՝ երբ
Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգ...
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...