Պատահարներ

Խոշոր ավտովթար․ «Չայնիի» ոլորաններում «Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և շրջվել․ կա 5 վիրավոր

Alya B. 1 րոպե 601 դիտում
Խոշոր ավտովթար․ «Չայնիի» ոլորաններում «Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և շրջվել․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։


Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250