Օլիմպիադայի կազմկոմիտեն ներողություն է խնդրել «Խորհրդավոր ընթրիք»-ի կրկնօրինակման համար
Փարիզի Օլիմպիադայի կազմակերպիչները ներողություն են խնդրել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի նմանակման համար, որը ցուցադրվել է խաղերի բացման արարողության ժամանակ: Քրիստոնյաներին զայրացրած տեսարանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Խաղերի կազմկոմիտեի հաղորդակցության գծով տնօրեն Անն Դեսքամպը:
«Ակնհայտ է, որ երբեք որևէ կրոնական խմբի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մտադրություն չի եղել»,-ասել է նա:
Դեսկամպսի խոսքով, նպատակը եղել է «տոնել հասարակության հանդուրժողականությունը», և դա հաջողվել է։
«Եթե մարդիկ վիրավորվել են, մենք շատ ենք ցավում», - ավելացրել է կազմկոմիտեն:
Մեկնաբանելով տրանսվեստիտների մասնակցությամբ Քրիստոսի վերջին ճաշի տեսարանի նմանակումը եւ մերկ երգչուհու, որը նկարահանվել է հունական գինու Աստված Դիոնիսոսի կերպարով, Օլիմպիական խաղերի արարողությունների ոճի եւ կոստյումների գծով տնօրեն Դաֆնե Բյուրկին ասել է, որ կազմակերպիչները փորձել են լինել «հնարավորինս ներառական»:
Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: