ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սնուփ Դոգը մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ Փարիզում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցավազքին:


52-ամյա ռեփերը Օլիմպիական ջահը տարել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ:


Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին Սենա գետի ափին: Մրցումներն կընթանան մինչև օգոստոսի 11-ը:


2022 թվականի փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն հանդես եկավ միջազգային մարզական ֆեդերացիաներին ուղղված ուղերձով և խորհուրդ տվեց նրանց թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել որևէ մրցույթի։ 2023 թվականի վերջին կազմակերպությունը որոշել է թույլ տալ ռուսներին և բելառուսներին մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը որպես չեզոք մարզիկներ։ Մասնակցելու համար նրանք պետք է կատարեին մի շարք պահանջներ և որակավորվեին։



Պատահարներ