ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ 9:0 հաշվով
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Արթուր Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց 2014 թ. երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, 2017 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2021 թ. Ասիայի առաջնության փոխչեմպիոն, 2024 թ. Ասիայի գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին։
Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ 7:0 հաշվով առաջ անցավ հաշվի մեջ:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա Մալխաս Ամոյանը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում ուժերը կչափի 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն, 2024 թ. Բաքվում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ
Գյումրեցի ըմբիշը պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցչին։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է
1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատված Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտից
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիա...
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայաց...