1,4 մլն լիտր մազութ տեղափոխող լցանավ է խորտակվել Ֆիլիպինների ափերի մոտ
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու այսօր խորտակվել Է 1,4 մլն լիտր մազութ տեղափոխող լցանավը: MT Terra Nova լցանավի անձնակազմի 16 անդամները, որոնք շրջում են Ֆիլիպինների դրոշի ներքո, փրկվել են, մեկը` անհետ կորած, հայտնել է տրանսպորտի նախարար Խայմե Բաուտիստան:
Նրա խոսքով՝ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն ուժեղ քամին եւ բարձր ալիքները խանգարել են հետեւանքների վերացման գործընթացին։ Բիծը ձգվել է մի քանի կիլոմետր, գրում է AFP-ն։
«Մենք աշխատում ենք ժամանակի հետ եւ կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի անմիջապես տեղայնացնենք այն եւ դադարեցնենք վառելիքի արտահոսքը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ֆիլիպինների առափնյա պահպանության ներկայացուցիչ Արմանդո Բալիլոն:
Նա նախազգուշացրել է, որ եթե ամբողջ մազութը լցանավից դուրս գա, դա կդառնա Ֆիլիպինների պատմության մեջ ամենամեծ արտահոսքը:
«Մեծ վտանգ կա, որ Մանիլան կտուժի, նույնիսկ Մանիլայի ափամերձ գիծը, եթե վառելիքի արտահոսք տեղի ունենա, քանի որ այն գտնվում է Մանիլայի ծոցում», — ասաց Բալիլոն: