Ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակողին
Այսօր՝ հուլիսի 24-ին հայտնաբերվել է հուլիսի 20-ին Երևանում հրազենի գործադրմամբ ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն 38-ամյա Վարդան Դավթյանին հրազենային վնասվածքներ պատճառող կասկածյալին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանում հաշվառված 49-ամյա Գոռ Աբրահամյանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։