ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետարանում անդրադարձել են աղբահանության խնդրին
Երևանում աղբահանության իրականացման համար աշխատում է 50 մեքենա. այս մասին հայտնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նրա խոսքով, որոշ մեքենաներ վերանորոգվում են, և դրանք ևս կշահագործվեն.
«Մենք կարողանում ենք յուրաքանչյուր հերթափոխի աշխատանքի հանել գիշերը 37-38, ցերեկը՝ 40 աղբատար մեքենա՝ վարորդների խնդրի պատճառով»,- ասել է նա։
Ըստ Կատվալյանի, օգոստոսին սպասում են ևս 6 աղբատար մեքենայի ներմուծման. «Այս պահին իրականցվում է նոր համակարգով աղբատարերի տեղադրման աշխատանքներ, որից հետո կարող ենք տեսնել՝ մայրաքաղաքում ամեն հերթափոխի որ աղբամաններն են մաքրվել, ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ աղբամանների թվայնացման աշխատանքներն ավարտին կհասցվեն, շուտով քարտեզի վրա կցուցադրվեն նաև gps տվյալները։
Կատվալյանը հավաստիացրել է, որ աղբահանության հետ կապված այլևս խնդիր չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ՝ Երևանի հասարակական տրանսպորտում. վարորդը ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա
Միջադեպ՝ Երևանի հասարակական տրանսպորտում: Տեսանյութը՝ «Առավոտ»-ից: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքր Վեդիի մանկապարտեզում աշխատակիցը ծեծի է ենթարկել երեխային
Համացանցում տարածված այն տեսանյութը, որում երևում է, որ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային աշխատակիցը ծեծում է, ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Շահումյանի գերեզմանների խայտառակ և ամոթալի ճանապարհները
«Ձեզ եմ դիմում մի խնդրանքով, որով դիմել եմ նաև պարոն Ավինյանին 2023թվականի օգոստոսի 8ին և ոչ մի արձագանք առավել ևս լուծո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` ոստիկանների կողմից գիշերն իրականացված ուժեղացված ծառայությունից
Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական...