ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Շահումյանի գերեզմանների խայտառակ և ամոթալի ճանապարհները
«Ձեզ եմ դիմում մի խնդրանքով, որով դիմել եմ նաև պարոն Ավինյանին 2023թվականի օգոստոսի 8ին և ոչ մի արձագանք առավել ևս լուծում չեմ ստացել»։ Նման ահազանգ Է ստացել Auroranews-ը:
Ահազանգը վերաբերում է Երևանի Շահումյանի գերեզմաններին: Մեզ դիմած քաղաքացին նայեւ հայտնում է, որ մեկ տարի առաջ դիմել է քաղաքապետ պարոն Ավինյանին ու պատասխան չի ստացել:
Մեջբերենք նամակից մի հատված, որը տրամադրվել է նաեւ մեզ.
«Հարգելի պարոն Ավինյան,
Ես Մերի Քալաշյանն եմ և ստիպված եմ Ձեզ դիմել մի շատ կարևոր խնդրանքով։ Խոսքս վերաբերելու է Երևանի Շահումյանի գերեզմանների, իսկ ավելի կոնկրետ Սպանդարիան կոչվող հատվածի խղճուկ, խայտառակ և ամոթալի ճանապարհներին։ Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ գումարներ են մեզանից պահանջում գերեզմանների այսպես կոչված տերերը տեղի հատկացման դիմաց։Թեև օրենքով գերեզմանը պետք է հատկացվի անվճար, բայց քաղաքացին ուղղակի չի կարողանա իր հարազատին հուղարկավորել այդ անվճար հատկացվող տեղերում, քանզի այդ տեղերն ավելի հարմար են աղբանոցների համար։ Եվ բոլորովին պարզ չէ թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել այդ եկամտաբեր բիզնեսի ղեկին։ Բայց այնուամենայնիվ լինելով այդքան եկամտաբեր և ծախս չենթադրող բիզնեսի ղեկին, նրանք այնքան նենգ և անկուշտ են, որ նույնիսկ կարգին մի ճանապարհ չեն ապահովում գերեզմաններ հասնելու համար։ Կխնդրեի այդ մարդկանց (և ոչ թե մեր բյուջեի) միջոցներով կարգի բերվեին այդ ճանապարհները։ Կարծում եմ Դուք պետք է որ կարողանաք գտնել լծակներ նրանց ստիպելու, որպեսզի նրանք ապահովեն երթևեկելի ճանապարհներ և մինիմալ մաքրություն գերեզմանոցներում։ Եթե կորոշեք այցելել գերեզմանոց իրավիճակին տեղում ծանոթանալու համար խնդրում եմ առաջացեք մինչև վերջ, քանզի մուտքի հատվածն է միայն որ բարեկարգված է, այն էլ հանգուցյալների հարազատների գումարահավաքի շնորհիվ։ Իսկ մնացած հատվածներում խայտառակ վիճակ է և ամեն անգամ գերեզմաններ այցելելով միայն մեր մեքենաներն ենք վնասում։ Այսինքն մենք վճարել եք գերեզմանների տեղերի համար, վճարում ենք գույքահարկ, բայց երթևեկում ենք խայտառակ անբարեկարգ ճանապարհներով։ Գերեզմանների աղբահանությունն էլ իրեն հերթին մեծ խնդիր է։ Նախ բավարար քանակի աղբամաններ չկան տեղադրված և երկրորդն էլ աղբամանները միշտ լիքն են։
Հույս ունեմ, որ խնդրանքս արձագանք կստանա։ Կանխավ շատ շնորհակալ եմ»։
Auroranews-ի հարցումը Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի պատասխանն ի հարցմանը: