Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` ոստիկանների կողմից գիշերն իրականացված ուժեղացված ծառայությունից

Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների…

Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ: Auroranews-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՆԳՆ-ից:


Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:


Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։


3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:


Ուժեղացված ծառայությունները կազմակերպվում են պարբերաբար:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զnհվեցին, զոhվելուց հետո էլ մարմինները գերի մնացին. Արցախում հուղարկավորված զոhերի հարազատները կառավարության մոտ են

Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250