Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Հայկ Հունանյանի վարած «ԳԱԶ 2705» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «ՄԱԶ 526 Բ» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով Հ. Հունանյանի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վերջինս էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձորի» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են պարեկները, փրկարարներն էլ ավտոմեքենաները հոսանքազրկելուց հետո հերթապահություն են իրականացնում: Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: